Պարոն Փաշինյան, ես շատ եմ երազել ձեզ հանդիպել եւ շնորհակալությունս հայտնել: Այս մասին, այսօր՝ հունիսի 21-ին, «Եռաբլուր» պանթեոնում մոտենալով վարչապետի պաշտոնակատարին, լացակումած ասաց մի կին:

«Ես զոհվածի մայր եմ, երեխուս որ կորցրեցի, չուզեցի ձեզ կորցնեմ: Ես շատ մեծ հույսեր ունեմ, իմ ցավը մի քիչ թեթեւացավ, որ դուք մնացիք»,-ասաց նա;

Նիկոլ Փաշինյանը համբուրեց կնոջ ձեռքը եւ շնորհակալություն հայտնեց: