ԱՄՆ-ը պետք է երաշխիքներ տա, որ դուրս չի գա 2015թ. միջուկային գործարքից մինչեւ համաձայնագրի վերականգնումը։ Այս մասին հայտարարել է ԻԻՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն, տեղեկացնում է Tasnim-ը։

Նա հաստատել է տեղեկությունը Իրանի այն պահանջի մասին, որ ԱՄՆ կառավարությունը պետք է երաշխիքներ տա, որ այլեւս դուրս չի գա Գործողությունների համատեղ եւ համապարփակ ծրագրից։

«ԱՄՆ-ը Թրամփի կառավարման օրոք ցույց տվեց, որ կարող է ցուցադրաբար անտեսել ազգերի շահերը»,- ասել է նա։ «ԱՄՆ-ը պետք է երաշխիքներ տրամադրի», մինչեւ ԳՀՀԾ-ին վերադառնալը, ավելացրել է Խաթիբզադեն՝ նշելով, որ մանրամասները կհրապարակվեն ավելի ուշ։

Նա նաեւ կտրականապես մերժել է նոր ԳՀՀԾ-ի վերաբերյալ բանակցությունների գաղափարը՝ ընդգծելով, որ Թեհրանը երբեք գործարքը չի կապել կոնկրետ անձանց հետ։ «ԳՀՀԾ վերածնունդը կախված է բոլոր պատժամիջոցների չեղարկումից, համաձայնագրի համապատասխան։ Մենք ավելի կամ պակաս ոչ մի բանի հավանություն չենք տա, քան ԳՀՀԾ-ն է»,- ընդգծել է նա։