Իսրայելի նոր արտգործնախարարն իր առաջին այցը կկատարի Արաբական Միացյալ Էմիրություններ, հայտնում է AP-ն:

Արտաքին գործերի նախարար Յաիր Լապիդի այցը կկայանա այն բանից հետո, երբ երկու երկրներն անցյալ տարի կարգավորեցին հարաբերությունները Դոնալդ Թրամփի վարչակազմի միջնորդությամբ կնքված համաձայնագրի շրջանակներում:

Թե՛ Իսրայելում, թե՛ Միացյալ Նահանգներում նոր կառավարությունները հայտարարել են, որ հույս ունեն նմանատիպ համաձայնագրերի հասնել նաեւ արաբական այլ պետությունների հետ:

Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Լապիդը հունիսի 29-30-ը կայցելի ԱՄԷ եւ կբացի Իսրայելի դեսպանատունն  Աբու Դաբիում եւ հյուպատոսությունը Դուբայում: