Թուրքիայի Սահմանադրական դատարանը մեղադրական եզրակացություն է ընդունել, որը ներկայացրել էր ավագ դատախազը, պահանջելով արգելել քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցությունը (ԺԴԿ)։

Այս գործը ԺԴԿ բազմամյա հետապնդման գագաթնակետն է, որի ընթացքում նրա հազարավոր անդամներ կանգնել են դատարանի առջեւ գլխավորապես ահաբեկչության մեղադրանքով։ Կուսակցությունը չի ընդունում հանցակցությունն ահաբեկչությանը եւ գործն անվանում է «քաղաքական գործողություն»։

Դատավորները միաձայն կայացրել են Սահմանադրական դատարանի նոր մեղադրական եզրակացությունը։

Ընդ որում՝ դատավորները մերժել են առաջարկը՝ արգելափակել կուսակցության հաշիվները, տեղեկացրել է Anadolu պետական տեղեկատվական գործակալությունը։

Վերջին ամիսներին ԺԴԿ-ն ենթարկվել է ուժեղացված ճնշման՝ կառավարող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ազգայնական դաշնակիցների՝ կուսակցությունն արգելելու կոչերից հետո։

Այդ ճնշումը համընկել է հանրային կարծիքի հարցումներում ԱԶԿ ու նրա դաշնակիցների աջակցության անկման հետ, քանի որ Էրդողանի կառավարությունը պայքարում է կորոնավիրուսի համավարակի տնտեսական հետեւանքների դեմ։