Հիմնադրամի շահառուների թիվը փոփոխվել է. սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմի արդյունքում զոհված ևս 34 հերոս զինծառայողների ընտանիքներ հատուցում են ստացել։

Հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ այսպիսով Հիմնադրամի հիմնական շահառուների քանակը 3943-ն է, որից 3527-ը` այս պատերազմի արդյունքում, 416-ը Հիմնադրամի շահառու են դարձել նախքան 2020 թվականի պատերազմը: Անվանացանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:՝ bit.ly/38p9RIN

Հիմնադրամի Կամուրջ ծրագրով հատուցվել են 1463 շահառուներ, ցանկին ծանոթանալ հետևյալ հղումով:  

Հարկ ենք համարում շեշտել, որ Կամուրջ ծրագրում նշված թիվը իրենից ներկայացնում է այդ ծրագրով երբևէ հատուցում ստացած բոլոր շահառուների քանակը, մինչդեռ նույն ծրագրով ներկայումս իրականացվող հատուցումների քանակը նվազել է՝ 545-ն է։ 

Տվյալ տեղեկատվությունը ենթակա է փոփոխման՝ կապված նոր հատուցումների և Կամուրջ  ծրագրի ներքո զինծառայողի կարգավիճակի փոփոխմամբ։ Ցանկացած պահի կարելի է Հիմնադրամի կայքում տեսնել փոփոխված բոլոր թվերը։ Մեր սկզբունքը թափանցիկությունն է։

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ստեղծվել է հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված, անհետ կորած, զինհաշմանդամության 1,2 կարգ ձեռք բերած մարտիկների ու նրանց ընտանիքների սոցիալական բարօրության, կայուն և հավասար ապահովագրական հատուցումներ տրամադրելու նպատակով: