«Հայաստան» դաշինքը չի ընդունում քվեարկության արդյունքները եւ դիմելու է Սահմանադրական դատարան։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի անդամ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը։

Նա հայտնեց, որ վաղն այդ հարցով մամուլի ասուլիս կկայանա։

Հիշեցնենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիրը» ԱԺ-ում կունենա 71 մանդատ, «Հայաստան» դաշինքը` 27 մանդատ, «Պատիվ ունեմ»-ը խորհրդարանում կլինի իրավունքի ուժով ու կունենա 7 մանդատ: