Իրաքում դատարանը մահապատժի է դատապարտել ԻՊ-ից «շարիաթի դատավորին»` նրան մեղավոր ճանաչելով անվտանգության ուժերի 5 աշխատակիցների սպանության մեջ, հայտնում է MEM-ը:

Համաձայն Բարձրագույն դատական խորհրդի հայտարարության, Սալադին նահանգի քրեական դատարանը վճռել է մահապատժի ենթարկել «ԻՊ-ից շարիաթի դատավորին՝ նրան մեղավոր ճանաչելով անվտանգության ուժերի 5 աշխատակիցների սպանության մեջ»:

Հայտարարության մեջ նշվում է, որ «մեղադրյալները մասնակցել են մի քանի ահաբեկչական գործողությունների, ներառյալ՝ պայթուցիկ սարքի գործարկումը Իրաքի բանակի պարեկային ծառայության մոտ, որի հետեւանքով անվտանգության 5 աշխատակիցներ են սպանվել, ի թիվս այլ հանցագործությունների»:

Մեղադրյալների անունները չեն հրապարակվում:

Դատավճիռը կարող է բողոքարկվել Դաշնային վճռաբեկ դատարանում` 30 օրվա ընթացքում: