Մոսկվան եւ Անկարան առաջիկայում կքննարկեն Ուկրաինայի՝ ՆԱՏՕ մտնելու հարցը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք շատ հստակ, միանշանակ նախանշեցինք մեր դիրքորոշումը Ուկրաինային ՆԱՏՕ մտցնելու փորձերի նկատմամբ: Ես չեմ կասկածում, որ լուրջ, պատասխանատու պետությունները հիանալի հասկանում են, թե ինչի մասին է խոսքը: Մենք կանոնավոր երկխոսության մեջ ենք մեր թուրք գործընկերների հետ եւ առաջիկայում նախատեսում ենք եւս մեկ շփում: Կարծում եմ, որ մենք, իհարկե, կխոսենք նաեւ այս թեմայի շուրջ»,- ասել է նա: