ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը շնորհակալություն հայտնել Ռուսաստանին՝ ղարաբաղյան կարգավորման մասով Մինսկի խմբում աշխատանքի համար:

«Հուսով ենք, որ Մոսկվան կշարունակի այդ աշխատանքը: Սա լավ հարթակ է դիրքերի մերձեցման եւ խաղաղության հասնելու համար»,- ասել է նա Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ Մոսկվայում կայացած համատեղ ասուլիսին: