Յուրաքանչյուր ընտրություն մի հերթական փորձություն է. Ամեն փորձություն նոր հնարավորություն է ուժերը փորձելու, սեփական սխալները գիտակցելու, դասեր քաղելու և ուժեղանալու: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ գորգիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այս անգամ այսպես ստացվեց:

Կյանքը շարունակվում է, մեր քաղաքական գործունեությունը նույնպես: Մենք շարունակում ենք առաջ նայել ու երբեք չհանձնվել:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել իրենց ձայնը մեզ վստահած բոլոր քաղաքացիներին ու ասել, որ անկախ ամեն ինչից, շարունակելու եմ ծառայել Հայաստանի Հանրապետությանը:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև մեզ չընտրած քաղաքացիներին՝ մեզ իրականությունից կտրվել չթողելու համար:

Մաղթում եմ մեր երկրին համերաշխություն և հաղթանակներ:

Դեռ կտեսնվենք»: