Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Բաքվում հանդիպել է Պակիստանի ցամաքային զորքերի հրամանատար, բանակի գեներալ Գամար Ջավեդ Բաջվայի գլխավորած պատվիրակության հետ:

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել լեռնային ուսումնական կենտրոնների համատեղ օգտագործման, ռազմական անձնակազմի լեռնային վարժանքների եւ համատեղ զորավարժանքների վերաբերյալ:

Բաջվան վերահաստատել է պակիստանցի մասնագետների պատրաստակամությունը՝ մասնակցել Ղարաբաղում օկուպացված տարածքների՝ ականներից ու չպայթած զինամթերքից մաքրման գործընթացին: