Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը իր Twitter-ում շնորհավորել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ:

«Ջերմ շնորհավորանքներս Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: ԵՄ-ն աջակցում է Հայաստանին՝ բարեփոխումների խորացմանն աջակցելու հարցում: Մենք պատրաստ ենք նաեւ շարունակել աջակցել տարածաշրջանային կայունացմանը եւ հակամարտության համապարփակ կարգավորմանը»,- նշել է նա իր Twitter-ում: