Արմավիրի մարզում, այսօր՝ հունիսի 21-ին,  ավտովթար  է տեղի ունեցել. ժամը 14:20-ի սահմաններում  16-ամյա Հարություն Ե.-ն, ում բնակության վայրը ճշտվում է, իր վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենայով  Արտիմեդ-Խորունք ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դուրս է  եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվելով բախվել գազատար խողովակին:

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետևանքով Հարություն Ե.-ն, նրա ուղևորներ,  10-ամյա Արթուր Ե.-ն, ում բնակության վայրը ճշտվում է և  14-ամյա Դավիթ Ե.-ն, ում ամբողջական տվյալները  նույնպես  պարզվում  են,   մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: