Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում այսօր՝ հունիսի 21-ին, մի շարք քաղաքացիներ բողոքի ակցիա են անցկացնում՝ պահանջելով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականը:

Նրանց խոսքով՝ Արայիկ Հարությունյանը չի արտահայտում արցախցու տեսակետը։

«Ժողովուրդը եկել է ասելու, որ Արայիկ Հարությունյանը պետք է հեռանա, հեռացի՛ր, քանի որ դուք չեք արտահայտում արցախցու տեսակետը։ Ցավոք, մեր սիրելի Արցախի տարածքները գտնվում են թուրքերի վերահսկողության տակ, քանի որ կապիտուլյանտ Նիկոլ Փաշինյանը, Արցախի ոչ բարով կապիտուլյանտ Արայիկ Հարությունյանը պլանավորված ձեւով 44-օրյա պատերազմի ընթացքում ամեն օր ստել եւ խաբել են Արցախի ժողովրդին վստահեցնելով, որ ամեն ինչ լավ է»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը: