Թուրքիայում կորոնավիրուսի համավարակի պատճառով սահմանված պարետային ժամը հուլիսի 1-ից ամբողջությամբ չեղյալ կհայտարարվի, ասել է հանրապետության նախագահ Թայիփ Էրդողանը:

Թուրքիայի իշխանությունները հունիսի 1-ից մեղմացրել են կորոնավիրուսի դեմ ուղղված միջոցառումները՝ պարետային ժամը (22։00-05։00) կրճատվել է, իսկ կիրակի օրը շուրջօրյա կարանտին է սահմանվել: Սրճարաններն ու ռեստորանները սկսել են հաճախորդներ ընդունել, մարզադահլիճները վերսկսել են աշխատանքը, թույլատրվել են հարսանիքները:

«Այսօր նախարարների կաբինետի նիստում մենք որոշում կայացրեցինք՝ հուլիսի 1-ից պարետային ժամը ամբողջությամբ չեղյալ է հայտարարվում: Պետական հաստատությունները վերադառնում են աշխատանքային սովորական ռեժիմին: Հասարակական տրանսպորտի օգտագործման տարիքային սահմանափակումները չեղյալ են հայտարարվում»,- հեռուստատեսային ուղերձում ասել է Էրդողանը: