Ազատ հայրենիք» դաշինքը չի ճանաչում ընտրությունների արդյունքը։ Այս մասին դաշինքը հայտարարություն է տարածել:

 Հայտարարությունը՝ ստորև․

«Ազատ հայրենիք» դաշինքը չի ճանաչում ընտրությունների արդյունքը։

Մենք միավորեցինք մեր կուսակցությունների ուժերը՝ նպատակ ունենալով «արտահերթ խորհրդարանական ընտրություններ» կոչվող միջոցառումը օգտագործել ազգօգուտ գործունեություն ծավալելու՝ երկրում վիճակը արմատապես բարեփոխելու համար։ Սակայն, հունիսի 20-ի քվեարկությունը ևս մեկ անգամ ապացուցեց, որ գործող սահմանադրությամբ և դրանից բխող հակաիրավական ընտրական օրենսգրքով, սպառնալիքներով և բարոյահոգեբանական ճնշումներով ուղեկցվող մթնոլորտում հնարավոր չէ իրականացնել ժողովրդավարական ընտրություններ»։