Նավթի համաշխարհային գները երեքշաբթի առավոտյան չափավոր բարձրանում են, իսկ Brent տեսակի նավթի արժեքը բարձրացել է մեկ բարելը 75 դոլար նիշից՝ առաջին անգամ 2019թ. ապրիլից, վկայում են սակարկությունների տվյալները։

Հյուսիսային ծովի Brent տեսակի նավթի խառնուրդի օգոստոսյան ֆյուչերսների գինը աճում է 0,29 տոկոսով՝ մեկ բարելը 75,12 դոլար, Տեխասի «թեթեւ» WTI տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքը՝ 0,1 տոկոսով՝ 73,19 դոլար, հուլիսյանը՝ 0,08 տոկոսով՝ 73,72 դոլար։