Ոսկու գինն աննշան կերպով նվազում է, վկայում են աճուրդների տվյալները:

Նյու Յորքի Comex բորսայում ոսկու օգոստոսյան ֆյուչերսների գինը նվազել է 0.1 տոկոսով կամ 1.7 դոլարով՝ մեկ տրոյական ունցիայի դիմաց կազմելով 1.781.1 դոլար: Արծաթի հուլիսյան ֆյուչերսների գինը նվազել է 0.55 տոկոսով՝ մեկ ունցիայի դիմաց կազմելով 25.883 դոլար: