Վրաստանում հունիսի 22-ից չեղարկում են պարետային ժամն ու փողոցներում դիմակ կրելը: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակի Ղարիբաշվիլին, հաղորդում է Սպուտնիկ Գրուզիան:

Նա նշել է, որ սահմանափակումների չեղարկումը չի տարածվում տրանսպորտի եւ փակ տարածքների վրա:

Նա նաեւ նշել է, որ երկու շաբաթ անց Վրաստան կմատակարարվի կորոնավիրուսի դեմ մեկ միիոն դեղաչափ, եւ երկրում կսկսվի պատվաստման ակտիվ փուլ: