Կանադայի արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է հունիսի 20-ին Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին` տարածելով համապատասխան հաղորդագրություն:

«Կանադան շնորհավորում է Հայաստանին հաջող խորհրդարանական ընտրություններն ավարտելու կապակցությամբ: Մենք ակնկալում ենք համագործակցել մեր հայ գործընկերների հետ` շարունակելու մեր ջանքերը երկրում ժողովրդավարությունը խթանելու, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ուղղությամբ»,-ասվում է գերատեսչության թվիթերյան միկրոբլոգում: