Եվրահանձնաժողովը Google-ի նկատմամբ հակամենաշնորհային հետաքննություն է սկսել: Այս մասին ասվում է Եվրոպական խորհրդի տարածած հայտարարության մեջ:

Հետաքննությունը պետք է պարզի՝ արդյոք ընկերությունը խախտել է Եվրամիության մրցակցության կանոնները՝ նախապատվություն տալով սեփական գովազդային ծառայություններին՝ ի վնաս մրցակից մատակարարների:

Նշվում է, որ Եվրահանձնաժողովն այդ մասին ծանուցում է ուղարկել ընկերությանն ու ԵՄ անդամ երկրների հակամենաշնորհային մարմիններին: