Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում փրկարարական մեկ ջոկատով  իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում այսօր հայտնաբերվել տարհանվել է ևս մեկ  աճյուն: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արցախի ԱԻՊԾ-ից:

Ենթադրվում է, որ նա ռազմական գործողությունների մասնակից է: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Հիշեցնենք, որ զինադադարից հետո մինչ օրս Արցախի օկուպացված տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է 1584 աճյուն: