Ընդհանուր համաշխարհային հարստությունը 2020 թվականին աճել է 7.4 տոկոսով եւ կազմել 418.3 տրլն դոլար: Այս մասին ասվում է Credit Suisse ինստիտուտի Global Wealth Report-ի հետազոտության մեջ:

COVID-19 համավարակի հետեւանքով աշխարհի առջեւ ծառացած մարտահրավերները քիչ ազդեցություն են ունեցել բարեկեցության նվաճումների վրա 2020 թվականին, ասում են վերլուծաբանները: Դա հաջողվել է կառավարությունների եւ կենտրոնական բանկերի՝ տնտեսության վրա ճգնաժամի ազդեցության նվազեցմանն ուղղված միջոցառումների շնորհիվ:

Հետազոտության համաձայն՝ աշխարհում դոլարային միլիոնատերերի թիվը մեկ տարվա ընթացքում աճել է 5.2 միլիոնով (կազմելով 56.1 միլիոն):

Ընդհանուր համաշխարհային հարստությունը 2020 թվականին աճել է 7.4 տոկոսով եւ կազմել 418.3 տրլն դոլար: Այս մասին ասվում է Credit Suisse ինստիտուտի Global Wealth Report-ի հետազոտության մեջ:

«Այսօր չափահասը պետք է ունենա ավելի քան մեկ միլիոն դոլար, որպեսզի դառնա աշխարհի բնակչության 1 տոկոս ամենահարուստներից մեկը: Մեկ տարի առաջ մոլորակի ամենահարուստ մարդկանց 1 տոկոս մտնելու համար անհրաժեշտ էր ունենալ 988.1 հազար դոլար: Այսպիսով, 2020 թվականն այն տարին էր, երբ առաջին անգամ աշխարհի չափահաս բնակչության ավելի քան 1 տոկոս անվանական արտահայտությամբ միլիոնատեր դարձավ»,- ասված է հետազոտության մեջ:

Ընդ որում, գերհարուստ մարդկանց խումբն էլ ավելի արագ է աճել՝ 24 տոկոսով, ինչն ամենամեծ ցուցանիշն էր 2003 թվականից ի վեր: Փորձագետները կանխատեսում են, որ մինչ 2025 թվականը համաշխարհային հարստությունը կաճի 39 տոկոսով եւ կկազմի 583 տրիլիոն դոլար: Իր հերթին, միլիոնատերերի թիվը կկազմի 84 միլիոն, իսկ գերհարուստ մարդկանց թիվը՝ 344 հազար մարդ: