Զարմանալի չէ, որ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները չանցան խորհրդարան։ Այս մասին այսօր՝ հունիսի 22-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։

«Ես զարմանում էի, որ իրենք անգամ խորհրդարանում են։ Իրենք ի՞նչ քաղաքական ուժեր են որ խորհրդարանում լինեն։ Անլուրջ մարդիկ են։ «Բարգավաճ Հայաստանը» բոլոր ժամանակներում ասել է, որ իրենց վարչապետի թեկնածուն Գագիկ Ծառուկյանն է, ու հենց վարչապետը հրաժարական է տալիս, եւ իրենք վարչապետ առաջադրելու հնարավորություն են ստանում, չեն առաջադրում։ Բա ուրիշ ե՞րբ պետք է առաջադրեք Գագիկ Ծառուկյանին որպես վարչապետի թեկնածու։ Նույնն էլ վերաբերում է Էդմոն Մարուքյանին»,- նշեց Էդգար Ղազարյանը։