Իսպանիայի կառավարությունը երեքշաբթի հաստատել է ներման շնորհումը կատալոնացի քաղաքական գործիչներին, ովքեր դատապարտվել են տարածաշրջանի անկախության վերաբերյալ 2017-ի ապօրինի հանրաքվեի կազմակերպման մեջ իրենց դերի համար: Այս մասին ասվում է Twitter-ում Թագավորության նախարարների կաբինետի թվիթերյան էջին:

Նրա խոսքով՝ վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարությամբ հանդես կգա «Նախարարների խորհրդի նիստից հետո, որը տեղի է ունեցել այսօր առավոտյան եւ որի ընթացքում հաստատվել է դատապարտված» քաղաքական գործիչների համաներումը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: