Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՊՀԿ) Առողջապահական գիտությունների համալսարանի կողմից արտադրված Covid-19 պատվաստանյութը կներկայացվի առաջիկա մի քանի օրերի ընթացքում: Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամադ Բաղերին, փոխանցում է Mehr-ը:

Նրա խոսքով՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար մոբիլիզացվել են զինված ուժերի բոլոր օբյեկտները:

Պաշտպանության դեպարտամենտի կողմից արտադրված պատվաստանյութը գտնվում է կլինիկական փորձարկումների երկրորդ փուլում եւ կներկայացվի առաջիկա մի քանի օրերի ընթացքում: