Պեկինը նախատեսում է պահպանել համավարակի պատճառով սահմանված իր սահմանային սահմանափակումներն առնվազն եւս մեկ տարի, քանի որ պաշտոնյաները մտահոգված են կորոնավիրուսի նոր տարբերակների առաջացմամբ, գրում է WSJ:

2022-ի երկրորդ կեսին սահմանափակումների վերացման նախնական ժամանակացույցը սահմանվել էր մայիսի կեսերին կառավարության նիստի ժամանակ, որին մասնակցում էին Չինաստանի արտաքին գործերի նախարարության եւ առողջապահության ազգային հանձնաժողովի, ինչպես նաեւ այլ պետական մարմինների ներկայացուցիչներ:

Աղբյուրների փոխանցմամբ՝ չինացի պաշտոնյաները փորձում են մեղմել ներմուծվող դեպքերի հետ կապված ռիսկերը՝ զգալի կերպով սահմանափակելով վիզաների տրամադրումը չինական պատվաստանյութը ստացածների համար եւ պահպանելով ժամանման պահից առնվազն 14 օր հյուրանոցներում պարտադիր կարանտինի մասին պահանջը: