Լիբանանի էկոնոմիկայի նախարարությունը բարձրացրել է սուբսիդացված հացի գինը տարվա մեջ արդեն 5-րդ անգամ, հաղորդում է  AP-ը:

Նախարարությունը հայտարարել , որ վերջին թանկացման՝ 18 տոկոս, պատճառը շաքարի՝ կենտրոնական բանկի կողմից սուբսիդավորման դադարեցումն է, ինչն էլ հանգեցրել է հացի արտադրության գնի ավելացման:

Լիբանանը պայքարում է ժամանակակից պատմության մեջ վատագույն տնտեսական եւ ֆինանսական ճգնաժամի դեմ :

Լիբանանցիների մեծամասնության գնորդունակությունն ընկել է, եւ նրանց խնայողությունները սպառվել են, բնակչության կեսից ավելին աղքատության շեմին է: