Ֆրանսիան ողջունում է հունիսի 20-ին Հայաստանում խորհրդարանական ընտրությունների անցկացումը: Այս մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ:

«Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկատվության համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը ղեկավարում է գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ստացել է զգալի թվով ձայներ:

Ֆրանսիան հաշվի է առնում ԵԱՀԿ/ԺՀՄԻԲ դիտորդական առաքելության նախնական եզրակացությունները ընտրությունների պատշաճ անցկացման վերաբերյալ:

Ֆրանսիան հույս ունի, որ այս ընտրությունները հնարավորություն կտան Հայաստանին լուծել իր առջեւ ծառացած շատ խնդիրներ: Նա վերահաստատում է Հայաստանին սատարելու իր վճռականությունը, ինչպես նաեւ իր անխախտ նվիրվածությունը Հայաստանի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը եւ նրա ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը», - նշվում է հայտարարության մեջ: