Վանաձորի 23/47 տեղամասում կատարված վերահաշվարկի արդյունքում «Հայատան» դաշինքի ձայների թիվն ավելացել է 10 անգամ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան, «Հայաստան» դաշինքի անդամ Ռոբերտ Հայրապետյանը:

«Մինչ սեփական նեղ շրջանակի փառաբանման հույսով ապրող տարատեսակները քննադատում են մեզ ընտրությանը մասնակցելու, մանդատ վերցնելու և կրել-կրվելու համար՝ Վանաձորի 23/47 տեղամասում կատարված վերահաշվարկի արդյունքում «Հայատան» դաշինքի ձայների թիվն ավելացել է 10 անգամ:

Տեր ենք լինելու մեզ վստահած յուրաքանչյուր քաղաքացու ձայնին»,- գրել է նա:

Ավելի վաղ ԿԸՀ-ն հայտնել էր, որ 70-ից ավելի ընտրական տեղամասերում վերահաշվարկի աշխատանքներ կլինեն: