Նավթի համաշխարհային գները չորեքշաբթի առավոտյան աճում են Նավթի ամերիկյան ինստիտուտի (API) կողմից ԱՄՆ-ում այս հումքի պաշարների նվազման վերաբերյալ տվյալների հրապարակման արդյունքում, վկայում են աճուրդների տվյալները:

Brent տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսների գինն աճել է 0.7 տոկոսով՝ բարելի դիմաց հասնելով 75.33 դոլարի, WTI-ի օգոստոսյան ֆյուչերսների գինն աճել է 0.55 տոկոսով՝ բարելի դիմաց կազմելով 73.27 դոլար: