Ամերիկյան Amazon ընկերությունը շարունակում է զբաղեցնել առաջին տեղը ամենաթանկ համաշխարհային բրենդերի ցուցակում, ասվում է BrandZ Top 100 Most Valuable Global Brands-ի զեկույցում:

«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ վերջին մեկ տարվա ընթացքում դրա արժեքն աճել է 64 տոկոսով եւ հասել 683.85 միլիարդ դոլարի:
2021 թվականին վարկանիշային աղյուսակի երկրորդ տողը կրկին զբաղեցնում է Apple-ը (612 միլիարդ դոլար, 74 տոկոս աճ):

Google-ը բարձրացել է երրորդ տեղ, որի արժեքն աճեց 42 տոկոսով եւ հասել 458 միլիարդի:

Microsoft-ն իջել է չորրորդ հորիզոնականը (աճը 26 տոկոսով՝ 410.27 մլրդ դոլար):

Նշվում է, որ ամենաարագ աճողը Tesla ապրանքանիշն է, որի արժեքը տարվա ընթացքում աճել է 275 տոկոսով եւ կազմել է 43 միլիարդ դոլար: Այն վարկանիշում զբաղեցրել է 47-րդ տեղը: