Բաքվում շարունակվում է հայ գերիներ Լյուդվիգ Մկրտչյանի եւ Ալյոշա Խոսրովյանի նկատմամբ դատավարությունը, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Կեղծված գործի շրջանակում գերիներ Մկրտչյանն ու Խոսրովյանը մեղադրվում են անմիտ հանցանքների մեջ:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի իշխանությունը Մկրտչյանին եւ Խոսրովյանին դատում են Ղարաբաղյան առաջին պատերազմում մասնակցության համար: Նմանատիպ մեղադրանքներ են առաջադրվում բոլոր հայերի նկատմամբ, որոնք մասնակցել են պատերազմին: