Բլոգեր Քլոե Բյորնսը ասել է, որ Tinder-ում տղամարդկանց հետ ծանոթանալու ունիվերսալ արտահայտություն է գտել, փոխանցում է «Լենտա»-ն:

Աղջիկը հարցրել է բոլոր տղամարդկանց, ում հետ զույգ է ձեւավորել ծանոթությունների հավելվածում, թե ինչու իրենք դեռ միասին չեն: «Ես ոչ մի հիմնավոր պատճառ չունեմ, բայց կարծում եմ, որ հենց հիմա պետք է սկսել՝ բաց թողնվածը լրացնելու համար»,- գրել է նրան զրուցակիցներից մեկը: «Կարծում եմ, որ սիրում եմ քեզ, աղջնակ: Արի գնանք ժամադրության այս հանգստյան օրերին»,- ասել է մեկ ուրիշը: Ըստ բլոգերի՝ հանդիպելու առաջարկները եկել են միանգամից մի քանի տղամարդուց Tinder-ում:

Ոմանք փորձել են հումորի զգացումով զարմացնել աղջկան: «Գիտես, Քլոյա, իմ ցանկացած պատասխան պարզապես արդարացում կլինի»,- կատակել է աղջկա հավանական զուգընկերներից մեկը:

Այնուամենայնիվ, Բյորնսը խոստովանել է, որ զրույցներից որեւէ մեկը լուրջ ընթացք չի ունեցել: Որպես կանոն, բոլոր երկխոսությունները, որոնք նա սկսում էր նման հարցով, արագ ավարտվում էին: «Կամ տղամարդիկ չէին պատասխանում իմ հաջորդ հաղորդագրությանը, կամ զրույցը շուտով մեռնում էր»,- դժգոհել է աղջիկը:

Նրա գրառման մեկնաբանություններում օգտատերերը գնահատել են տղամարդկանց պատասխանները: Ոմանք սկսել են բլոգերին խորհուրդներ տալ, թե զրուցակիցներից ում արժե ընտրել: Տեսահոլովակի հեղինակին գովասանքի խոսքեր են ասել նաեւ նրա հնարամտության համար: «Սա հումորի լավ զգացողությամբ զուգընկեր գտնելու շատ խելացի միջոց է»,- նկատել է alwalker8719-ը: