Սանկտ Պետերբուրգում օրերս տեղի ունեցավ սննդամթերքի և ըմպելիքների միջազգային ամենամեծ ցուցահանդեսը՝ Neva buyers week: Այն լայնամասշտաբ ցուցահանդես-ֆորում է, որը նոր հնարավորություններ է ստեղծում փոքր ու միջին ընկերությունների համար:

Երկօրյա ֆորումի նպատակն էր նախապատրաստվել մանրածախ ցանցերի հետ աշխատանքին ու մատակարարների հետ բանակցել հետագա համագործակցության շուրջ:

Neva buyers week-ի գլխավոր հովանավորը հայկական ArLeAM ընկերությունն էր, որը ֆորումում ներկայացրել էր իր "Դուռ" ապրանքանիշի գինիները, հայկական բրենդին և մրգային օ դե վիների լայն ընտրանին, ինչպես նաև սեփական ապրանքանիշի ներքո միավորված հայ արտադրողների բարձրորակ արտադրանքը: