Հունիսի 23-ին կայացել է Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի եւ Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցը: Կողմերը քննարկել են Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նոյեմբերի 9-ին ձեռքբերված պայմանավորվածության իրականացումը:

«Ս. Վ. Լավրովը եւ Ջ. Ա. Բայրամովը գոհունակությամբ հաստատել են, որ չնայած կորոնավիրուսի պանդեմիայի բացասական ազդեցությանը՝ բազմաշերտ ռուս-ադրբեջանական կապերը հաջողությամբ զարգանում ե: Անդրադարձ է կատարվել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ պայմանավորվածության իրականացմանը, Լեռնային Ղարաբաղի մարդասիրական խնդիրների լուծումը: Ընդգծվել է հեռկոնֆլիկտային տարածաշրջանում Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի փոխվարչապետերի նախագահության օրոք աշխատանքային խմբի կարեւոր ներդրումը: Պայմանավորվել են շարունակել շփումները»,-ասվում է հաղորդագրության մեջ: