Բաքվում դատում են Ռուսաստանի քաղաքացի Դուբակով Էդուարդ Սերգեեւիչին:

haqqin.az-ի հաղորդմամբ՝ նրա նկատմամբ դատավարությունը վարում է Սամիր Ալիեւը:

Նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել 214-3.1 հոդվածով՝ ահաբեկչություն, ահաբեկչության ֆինանսավորում, 218.2-րդ հոդվածով՝ հանցավոր հանրությանը մասնակցություն,  318.2-րդ հոդվածով՝ Ադրբեջանի սահմանի անօրինական հատում: 

Խոսքը տղամարդու մասին է, ով գերեւարվել է չբացահայտված հանգամանքներում ԼՂ դեմ Ադրբեջանի ագրեսիայի ժամանակ: