IPhone 13 Pro-ի արտաքին տեսքը նման կլինի իր նախորդին, սակայն մի քանի տարբերությամբ: Իրատեսական մատուցումները՝ հիմնված սմարթֆոնի մասին տեղեկատվության արտահոսքի վրա, հրապարակվել են Concept Creator Յութուբյան ալիքում:

Ապագա ամենավերջին Apple սմարթֆոնի դիզայնը ընդհանրություններ ունի iPhone 12 Pro-ի հետ՝ միեւնույն «քառակուսի» պատյանն է, անփայլ ապակե վահանակը եւ փայլուն մետաղական կողմերը: Այնուամենայնիվ, էկրանի կտրվածքը զգալիորեն կրճատված է, սակայն տեսախցիկի հատվածը ավելի շատ դուրս է գալիս հետեւի հատվածի կափարիչից վեր, ինչը խոսում է նոր օպտիկայի կիրառման մասին:  

IPhone 13 սերիայի բոլոր սմարթֆոնները կստանան OLED էկրաններ, իսկ Pro մոդելները՝ բարձր հերցերով: Արդյունավետության համար պատասխանատու կլինի Apple A15 միաբյուրեղ պլատֆորմը՝ 5 նմ տեխնոլոգիական պրոցեսի կիրառմամբ:

IPhone 13-ի շնորհանդեսը ակնկալվում է սեպտեմբերին, իսկ վաճառքը կսկսվի հոկտեմբեր-նոյեմբերից ոչ շուտ: