Հունիսի 24-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեւանում, Արարատյան դաշտում եւ նրա նախալեռներում երեկոյան ժամերին օդերեւութաբանները կանխատեսում են հարավարեւմտյան քամու ուժգնացում մինչեւ 15-20 մ/վրկ։ Մինչեւ շաբաթվա վերջ օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +23+25, վաղը ցերեկը՝ +39+40։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +13+18, ցերեկը՝ +28+33,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +13+18, ցերեկը՝ +28+33,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +20+22, ցերեկը՝ +35+37,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +13+18, ցերեկը՝ +28+33,  

Լոռիում գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +27+32,  

Տավուշում գիշերը՝ +14+19, ցերեկը՝ +30+35,   

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +13+18, ցերեկը՝ +28+33, 

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +23+25, ցերեկը՝ +38+40,

Արարատում գիշերը՝ +20+25, ցերեկը՝ +39+40,  

Արմավիրում գիշերը՝ +20+25, ցերեկը՝ +39+40,  

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +13+18, ցերեկը՝ +28+33,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +20+25, ցերեկը՝ +39+40,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +16+21, ցերեկը՝ +35+38,   

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +28+31,

Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +18+23, ցերեկը՝ +35+38։