Գեղարքունիքի մարզում, հունիսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 22։10-ի սահմաններում Նորատուս գյուղի բնակիչ՝ 40-ամյա Սերգեյ Վաղինակյանը իր վարած ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 33 կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել ձորակում։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետևանքով վարորդ Ս. Վաղինակյանն ու նրա ուղևոր՝ համագյուղացի, 15-ամյա Սահակ Վաղինակյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորները հայր ու որդի են։