Ավիակերասինի բորսային գինը հունիսի սկզբից բարձրացել է գրեթե 5 տոկոսով ՝ հասնելով մեկ տոննայի դիմաց 47,69 հազար ռուբլու: Այս մասին վկայում են սանկտպետերբուրգյան առեւտրահումքային բորսայի տվյալները:

Այսօրվա սակարկությունների արդյունքներով բորսային ավիակերասինը թանկացել է 0,76 տոկոսով եւ հայտնվել 47.69 հազար ռուբլու սահմաններում:

Ավելի վաղ էներգետիկայի նախարարությունը ՏԱՍՍ-ին հայտնել է, որ կերասինի արժեքը կրում է սեզոնային բնույթ: Բացի այդ, նախարարությւոնը նախադրյալներ չի տեսնում կերասինի դեֆիցիտի հայտնվելու համար: