Ես կարող եմ ասել, որ գերիների վերադարձի ուղղությամբ գործընթացը շարունակական է, ինչպես տեսել ենք գործընթաց կար, կա և շարունակելու է լինել: Այս մասին այսօր՝ հունիասի 23-ին, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը:

«Չեմ ասի, որ դա նույնպես հեշտ գործընթացներից մեկն է, բայց ես համոզված եմ, որ այդ առումով նույնպես մենք ունենք հնարավորություն փոխհամաձայնությունների գալու և երկկողմանի խնդիրները լուծելու»,- ասաց Տիգրան Ավինյանը:

Հարցին, թե առաջիկայում սպասե՞նք գերիների վերադարձի, նա արձագանքեց. «Եկեք այդ հատվածով որեւէ մեկնաբանությունն նորից չանեմ»: