Եռակողմ խումբը կշարունակի աշխատանքը Հայաստանի նոր կառավարության ձեւավորումից հետո: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւը, հաղորդում է minval.az-ը:

«Հայաստանում ընտրություններ են անցկացվել, նոր կառավարություն է ձեւավորվում: Կարծում եմ՝ դրանից հետո աշխատանքային խումբը կշարունակի իր գործունեությունը: Մինչ այդ հանդիպումների ժամանակ բավական կառուցողական մոտեցում է նկատվում»,-ասել է նա: