Սյունիքի 35/30 (Եղվարդ գյուղ) ընտրատեղամասի «Հայաստան» դաշինքի 4 ձայները վերահաշվարկի արդյունքում դարձել են 49: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է դաշինքի ներկայացուցիչներից Էդուարդ Հովհաննիսյանը:

Նա նաեւ հավելել է. «Կապան համայնքի Ձորք թաղամասի 35/17 տեղամասի «Հայաստան» դաշինքի 258 ձայները արձանագրության մեջ նշվել են 0, փոխարենը 258 ձայն արձանագրվել է «Հայաստանի Եվրոպական» կուսակցության օգտին»: