Ուկրաինացի զինվորականը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու եւ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի առջեւ պաշտոնական արարողության ժամանակ վայր է գցել սուսերի պատյանը:

Զինվորը՝ ողջունելով կողմերին Մարինսկի պալատում, վայր է գցել պատյանը, այդ պահը ֆիքսել են տեսախցիկները, հաղորդում է «ՈւՆԻԱՆ»-ը:

Նա չի կորցրել իրեն եւ արագ բարձրացրել է պատյանը:

Վրաստանի նախագահը նշանակություն չի տվել միջադեպին, իսկ Զելենսկին թեթեւակի ժպտացել է: