Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) պետությունները պետք է նոր տնտեսական քաղաքականություն մշակեն` կապված ածխաջրածնային էներգիայի աղբյուրների օգտագործումը սահմանափակող ԵՄ միջոցառումների հետ: Այս մասին հայտարարել է փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ ելույթ ունենալով Դաշնության խորհրդում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Զարգացած երկրները որոշել են հրաժարվել ոչ միայն ածխաջրածնային էներգիայի աղբյուրներից եւ ներքին այրման շարժիչներից, այլեւ ածխածնի զգալի հետք առաջացնող ապրանքներից: Նոր սահմանափակող միջոցները կանդրադառնան ռուսական արտահանման հիմնական հոդվածների վրա` հանգեցնելով տնտեսության լայնամասշտաբ վերակազմավորման անհրաժեշտությանը: ԵԱՏՄ-ն ստիպված կլինի մշակել եւ որդեգրել այս ոլորտում ընդհանուր տնտեսական քաղաքականություն, օգտագործել կոլեկտիվ բանակցային ռեսուրսը՝ փոխգործակցելու համար այնպիսի խոշոր տնտեսությունների հետ, ինչպիսիք են ԵՄ-ն, ԱՄՆ-ն եւ Չինաստանը»,- ասել է փոխվարչապետը:

Օվերչուկը նաեւ նշել է, որ կլիմայական օրակարգը հղի է ԵԱՏՄ երկրների տնտեսությունների համար լուրջ մարտահրավերներով: