Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ կքննարկի Լեռնային Ղարաբաղ փախստականների վերադարձի հարցը: Ինչպես ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, Ֆիլիպո Գրանդին հունիսի 28-ին կայցելի Մոսկվա:

«Նախատեսվում է քննարկել փախստականների, ներքին տեղահանված եւ քաղաքացիություն չունեցող անձանց միջազգային պաշտպանության վերաբերյալ հարցերի լայն շրջանակ, այդ թվում` համավարակի պայմաններումում, ինչպես նաեւ մեր երկրի հետ ՄԱԿ ՓԳՀ-ի փոխգործակցության տարբեր ասպեկտներ: Ուշադրության կենտրոնում կլինի ՄԱԿ ՓԳՀ-ի հնարավոր ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղ եւ հարակից շրջաններ փախստականների եւ ներքին տեղահանված անձանց վերադարձը ապահովելու, միջազգային հանրության ջանքերը մոբիլիզացնելով՝ Սիրիայի քաղաքացիների հայրենադարձությունը հեշտացնելու, Դոնբասից փախստականներին եւ ներքին տեղահանվածներին օգնություն ցուցաբերելու, մերձբալթյան երկրներում զանգվածային քաղաքացիություն չունեցողների հարցերի լուծման գործընթացներում»,- նշել է նա: