Համաձայն զորքերի մարտական ​​պատրաստության 2021 թվականի ծրագրի՝ ադրբեջանական բանակում անցկացվում են բրիգադային մակարդակով հրամանատարաշտաբային զորավարժություններ, հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությանը:

Ըստ հաղորդագրության՝ հրամանատարաշտաբային զորավարժություններում ներգրավված կազմավորումները եւ զորամասերը բերվել են տարբեր աստիճանի մարտական ​​պատրաստության, դուրս են բերվել կենտրոնացման պահուստային կետեր եւ օպերատիվ նշանակության շրջաններ, եւ ապահովվել է տարածքում ղեկավար մարմինների տեղակայումը: Զորավարժությունների յուրաքանչյուր փուլում նախատեսվում է զորքերի եւ ղեկավար մարմինների ներգրավվում՝ հաշվի առնելով մարտական ​​պատրաստվածության աստիճանի բարձրացումը: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում ստորաբաժանումների փոխգործակցությանը: