«Հայաստան» դաշինքը իր ընտրական ցուցակի 20-րդ համար, պրոֆեսոր Արմեն Չարչյանի կալանավորումը գնահատում է որպես բացահայտ քաղաքական հետապնդում, որը կիրառվում է փաստացի ընտրություններից ամիջապես հետո ձեւավորված խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր ուժի դեմ։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հայաստան» դաշինքը։

«Երեւանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր բավարարել է Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը «Հայաստան» դաշինքի անդամ, «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանին կալանավորելու վերաբերյալ։

«Հայաստան» դաշինքը իր ընտրական ցուցակի 20-րդ համար, պրոֆեսոր Արմեն Չարչյանի կալանավորումը գնահատում է որպես բացահայտ քաղաքական հետապնդում, որը կիրառվում է փաստացի ընտրություններից ամիջապես հետո ձեւավորված խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր ուժի դեմ։ Իրենց այս եւ անցած օրերին գրանցված այլ քայլերով իշխանությունները շատ ուղիղ ցույց տվեցին, որ նվիրված են մնում երկիրը ապօրինություններով կառավարելու, իսկ իրականում՝ պետությունը քայքայելու գործելաոճին։

«Հայաստան» դաշինքը խստորեն դատապարտում է անվանի բժիշկ Արմեն Չարչյանի կալանավորումը եւ անելու է առավելագույնը՝ արդարությունը վերականգնելու համար»,- նշվում է հայտարարության մեջ։