Honda ընկերությունը ներկայացրել է Civic նոր հեչբեքը, գրում է  Autonews-ը:

Մեքենան կարտադրվի ԱՄՆ Ինդիանա նահանգի Գրինսբուրգ քաղաքում:

Այս պահին Honda-ն ցուցադրել է մեքենաները ԱՄՆ-ի եւ Ճապոնիայի համար, սակայն ավելի ուշ կցուցադրի եվրոպական մոդիֆիկացիան:

Civic հեչբեքը խիստ չի տարբերվում նույնանուն սեդանից: Ուղեբեռի ծավալը կազմում է 452 լիտր:

Վարորդի համար հասանելի է 12 դինամիկներով Bose  աուդիոհամակարգ, անլար լիցքավորում սմարթֆոնի համար:

Մեքենայի համար բազային շարժիչ է դարձել 2,0-լիտրանոց բենզինային ագրեգատը՝ 160 ձիաուժ հզորությամբ: